-
06.11.2020|
09:37
Մեր Տիրոջ խոսքերը իրականություն են այսօր: Առավել քան երբևէ շատացել են թե՛ երկրաշարժերը, թե՛ հրաբուխները, թե՛ ջրհեղեղեղներն ու ցունամիները, լսում ենք պատերազմի ձայներ, շատացել են համաճարակներն ու անբուժելի հիվանդությունները, անաստված մարդը դարձել է բանական գազան:
-
06.11.2020|
09:35
Այս անկյալ, մեղսասեր աշխարհում երբեք կատարյալ կառավարիչներ, ղեկավարներ չեն եղել: Սրանք բոլորը փորձել են վարվել համաձայն բարու և չարի մասին «աշխարհիկ» հասկացությունների, որտեղ իսկական գիտությունը խառնված է կեղծ պատկերացումների հետ:
-
06.11.2020|
09:21
Թույլ տուր թոթափեմ ոտներիս փոշին.
Անցյալը թողած սարերի խորքում`
Առաջ շարժվեմ դեպի գիրկը քո:
-
06.11.2020|
09:20
Գինին և երգը ուրախացնում են սիրտը, բայց իմաստության սերը երկուսից էլ առավել է։ Սրինգն ու տավիղը հաճելի են դարձնում նվագը, բայց քաղցր լեզուն երկուսից էլ առավել է։
-
03.11.2020|
00:32
ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության հոգևորականները հակառակորդի սկսած պատերազմի առաջին օրից հայ զինվորների կողքին են` ուս ուսի, առանց նահանջի։ Զենք ու խաչ համատեղած նրանք էլ են կռվում` անսասան պահելով մեր հավատն ու հայրենիքը։
-
03.11.2020|
00:03
Գրիգոր Նարեկացին իր «Մատյան ողբերգության» մեջ գրում էր, որ մանր ու փոքր հանցանքներից չխուսափեց, հաշվելով դրանք անվնասակար: Սակայն նա կանգնում է Հողից նորից ծնվելու խնդրի առաջ «…քանզի տռփական ցանկություններիս մոլագարության՝ սանձ չդրեցի, արժանի կերպով կրում եմ այժմ անզովանալի հրայրքը կիզման» (ԲԱՆ ԺԹ):
-
03.11.2020|
00:02
Այս առավոտյան Դու մեզ խոստացար,
Որ իմաստնության ու սիրո ոգին`
Մեզ այցի կգա կրկին ու կրկին.
Մանուկն իր ձեռքը կտանի
դեպի քարբերի բույնը,
Էլ չի վնասվի օձ-կարիճների
դժնի խայթոցից:
-
03.11.2020|
00:01
Մեծ աշխատանք է սահմանված ամեն մարդու համար, և ծանր լուծ է դրված մարդու որդիների վրա իրենց մորից ելնելու օրից մինչև բոլորի մոր ծոցում թաղվելու օրը։
-
02.11.2020|
14:21
Կանադայի Օնտարիո նահանգի հարավ-արևմտյան հատվածում գտնվող երկու եկեղեցում հրդեհ է գրանցվել:
-
01.11.2020|
22:02
Այսօր Ադրբեջանը շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը, հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը: Մարտունի քաղաքը և շրջանի հարակից գյուղերը ենթարկվել են ավիառմբակոծությունների։ Տուժածներ չկան, իսկ ավերածությունների հետևանքով վնասների չափը ճշտվում է։